Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Լևոն Արոնյանն հաղթեց Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում

17.08.2017, 11:49
Նախօրեին կայացած վերջին 3 տուրում նա առավելության հասավ Կարյակինի ու Դոմինգեսի նկատմամբ և ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ:
Լևոն Արոնյանն հաղթեց Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:

Ինչպես հայտնում է chess.am-ը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ևս մեկ ուրախանալու ու հպարտանալու առիթ տվեց՝ դառնալով ռապիդի միանձնյա հաղթող։ 

Նախօրեին կայացած վերջին 3 տուրում նա առավելության հասավ Կարյակինի ու Դոմինգեսի նկատմամբ և ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ։ Արդյունքում՝ 12 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար 1 միավոր) դարձավ մրցաշարի միանձնյա հաղթողը։ 2-3-րդ տեղերը 11 միավորով զբաղեցրեցին Նակամուրան և Կարուանան։ Գարի Կասպարովը վերջին 3 տուրից 2-ում պարտվեց, իսկ մեկում խաղաց ոչ ոքի՝ ավարտելով մրցաշարը 7 միավորով և կիսելով 8-10-րդ տեղերը։

Հինգշաբթի արդեն մեկնարկելու է կայծակնային շախմատի մրցաշարը։ Այն տևելու է 2 օր և յուրաքանչյուր օր անցկացվելու է 9 տուր։ -0-