Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է լքի «Արսենալը». ԶԼՄ-ներ

08.01.2019, 11:24
Մխիթարյանը հանդես է գալիս «Արսենալի» կազմում 2018 թ.-ի հունվարից:
Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է լքի «Արսենալը». ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի «Արսենալի« կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է լքի ակումբը: Ինչպես հայտնում է sports.ru-ն` հղում անելով The Sun-ին, դա տեղի կունենա, եթե ակումբը գնի «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին:

Ավելի վաղ նշվում էր, որ անգլիացիները հնարավոր է վճարեն Սուարեսի համար 14 մլն ֆունտ ստերլինգ:

Մխիթարյանը հանդես է գալիս «Արսենալի» կազմում 2018 թ.-ի հունվարից:  Ակումբի հետ նրա պայմանագիրը գործում է մինչև 2021 թ.-ի ամառը:-0-