Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հենրիխ Մխիթարյանը` Գերմանիայի գավաթի լավագույն ռմբարկու

23.05.2016, 11:02
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի գավաթի լավագույն ռմբարկու։
Հենրիխ Մխիթարյանը` Գերմանիայի գավաթի լավագույն ռմբարկու

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի գավաթի լավագույն ռմբարկու։

Գերմանիայի Գավաթի եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց Մյունխենի «Բավարիային», հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով armsport-ին։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մրցաշարի ընթացքում խփել է 5 գոլ ու ճանաչվել լավագույն ռմբարկու:

4-ական գոլ են խփել Լևերկուզենի «Բայերի» մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն, մյունխենցիների գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը:–0–