Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 110–րդ հորիզոնականը` պահպանելով դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

05.05.2016, 13:21
Հայաստանը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 110–րդ հորիզոնականը` պահպանելով դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հինգշաբթի հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը և զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բելգիան երկրորդն է, Չիլին՝ երրորդը:

ՖԻՖԱ–ի` մայիսի 5–ին հրապարակված աղյուսակի առաջին տասը հորիզոնականները.

1. Արգենտինա - 1532 միավոր

2. Բելգիա - 1364

3. Չիլի– 1353

4. Կոլումբիա - 1337

5. Գերմանիա -1309

6. Իսպանիա - 1277

7. Բրազիլիա -1261

8. Պորտուգալիա - 1184

9. Ուրուգվայ – 1158

10. Անգլիա - 1069