Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի պարգևավճարը կազմում է 22.500 դոլար

08.02.2016, 15:14
Գրոսմայստեր Կարեն Ասրյանի 9-րդ հուշամրցաշարը տեղի կունենա այս տարվա հունիսի 15-25-ը, Ջերմուկում:
Կարեն Ասրյանի հուշամրցաշարի պարգևավճարը կազմում է 22.500 դոլար
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գրոսմայստեր Կարեն Ասրյանի 9-րդ հուշամրցաշարը տեղի կունենա այս տարվա հունիսի 15-25-ը, Ջերմուկում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 22.500 դոլար: Դրամական պարգեւ կստանան 1-15-րդ տեղերը:

Ի դեպ, հուշամրցաշարի կազմակերպիչները 2601-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներին եւ 2451-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստուհիներին տրամադրելու է գիշերելու անվճար սենյակներ:

Հավելենք, որ վաղամեռիկ Կարեն Ասրյանի առաջին հուշամրցաշարն անցկացվել է 2008 թվականին, որն ավարտվել է Լևոն Արոնյանի հաղթանակով:-0-