Չեմպիոնական գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ Արթուր Աբրահամի մենամարտը տեղի կունենա փետրվարի 1–ին
20.11.2013,
14:19
Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը աշխարհի չեմպիոնական գոտու համար 2014թ.–ի փետրվարի 1–ին կմենամարտի գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը աշխարհի չեմպիոնական գոտու համար 2014թ.–ի փետրվարի 1–ին կմենամարտի գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար Շտիգլիցի հետ մենամարտը այսօրվա դրությամբ ամենակարևոր մենամարտն է։ Ես պարտավոր եմ հաղթել, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի կրկին երկակի չեմպիոն դառնամ»,– ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության խնդրանքով մեկնաբանելով պարտության դեպքում ռինգից հեռանալու մտադրության մասին վերջին հայտարարությունները` Աբրահամը նշեց, որ պետք է մտածի անհաջողության դեպքում հեռանալու մասին։
Բռնցքամարտիկը տեղեկացրեց, որ մենամարտը կանցկացվի Բեռլինից ոչ հեռու գտնվող քաղաքներից մեկում, իսկ նախապատրաստական աշխատանքները կսկսի արդեն մեկ շաբաթից։
Աբրահամը չկարողացավ պաշտպանել WBO վարկածով երկրորդ թեթև քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ ռևանշ–մենամարտում` վնասվածքի պատճառով։ Մենամարտն անցկացվել էր Մագդեբուրգում` մարտի 23–ին։ Երկրորդ ռաունսում Աբրահամը վնասվածք ստացավ` ձախ աչքի մոտ հեմատոմա առաջացավ, իսկ երրորդ ռաունդից հետո աչքն ամբողջությամբ փակվեց։ Բժշկի զննումից հետո դատավորները որոշում կայացրեցին դադարեցնել մարտը` տեխնիկական նոքաութով հաղթանակ շնորհելով Շտիգլիցին։
Աբրահամն աշխարհի չեմպիոն է դարձել WBO վարկածով երկրորդ միջին քաշում` 2012 թվականի օգոստոսին չեմպիոնի գոտին խլելով Շտիգլիցից, և տիտղոսը դեկտեմբերին պաշտպանել է ֆրանսիացի Մեհդի Բուադլոյի հետ մենամարտում։
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսն է կրել IBF վարկածով միջին քաշում 2005-2009 թվականներին։ 2012 թվականին ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ ըստ "Boxsport" ամսագրի։ -0-