Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմա»

02.09.2019, 13:26
Իտալական «Ռոման» պայմանավորվածություն է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» հետ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության շուրջ։
Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմա»

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Իտալական «Ռոման» պայմանավորվածություն է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» հետ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության շուրջ։ Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվում վարձակալության հիմունքներով, հաղորդում է BBC-ին։

Նշվում է, որ Մխիթարյանը վարձակալության կհանձնվի հռոմեական ակումբին մինչև սեզոնի վերջ, սակայն պայմանագրում նշված չեն Մխիթարյանի հետագա գնման իրավունքի վերաբերյալ պարտավորությունները։

Իտալական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Մխիթարյանն արդեն մեկնել է Հռոմ` բուժզննում անցնելու համար։

Մխիթարյանը հանդես է գալիս «Արսենալում» 2018թ.–ի հունվարից։ Զինագործների կազմում անցկացված 59 հանդիպման ընթացքում դարձել է 9 գոլի հեղինակ։–0–