Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի շախմատի հավաքականը հռչակվեց Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն

09.08.2022, 13:57
Վերջնարդյունքում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ 19 միավորով
Հայաստանի շախմատի հավաքականը հռչակվեց Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Հնդկաստանում ընթացող Համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 11-րդ տուրում մրցել է Իսպանիայի հավաքականի հետ և 2.5:1,5 հաշվով հաղթանակ տարել, հաղորդում է armsport–ը:

Վերջնարդյունքում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ 19 միավորով: Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին, որն այս տուրում հաղթել է Նիդերլանդներին և նույնքան՝ 19 միավորով հռչակվել չեմպիոն:–0–