Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Զվարթնոցն ընտրվել է ԱՊՀ 5 լավագույն օդանավակայաններից մեկը

28.11.2012, 16:31
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել է «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբաշխությանը» (EMAA/ «Emerging Markets Airports Award»):  
Զվարթնոցն ընտրվել է ԱՊՀ 5 լավագույն օդանավակայաններից մեկը
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել է «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբաշխությանը» (EMAA/ «Emerging Markets Airports Award»): 

Ինչպես տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
մամուլի ծառայությունից, Զվարթնոցից բացի ԱՊՀ-ից ընտրվել են Մոսկվայի Դոմոդեդովո և Շերեմետևո, Սանկտ Պետերբուրգի Պուլկովո և Բիշքեկի Մանաս օդանավակայանները:

Այժմ ընթանում է օնլայն քվեարկություն www.arabianreach.com/emaa/vote_now.aspx հղումով, որի արդյունքներով կընտրվի ԱՊՀ երկրների լավագույն օդանավակայանը:

Ցանկացողները կարող են քվեարկել անկախ իրենց գտնվելու վայրից:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ. հունվարին:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։-0-