Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

ԶՈՒ ԳՇ նախկին պետը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

17.07.2020, 15:26
ԶՈՒ ԳՇ նախկին պետը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
ԶՈՒ ԳՇ նախկին պետը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./ԱՌԿԱ/. ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: Համապաստախան որոշումը վարչապետի կողմից ստորագրվել է նախօրեին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արտակ Դավթյանին նշանակել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,- նշվում է որոշման մեջ:

Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատվել է 2020թ.-ի հունիսի 8-ին: Չնայած պաշտոնական մեկնաբանության չի եղել, ԶԼՄ-ները կատարվածը կապում էին նրա որդու հարսանիքի հետ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բազմամարդ հավաքույթների արգելքի ֆոնին:

1992թ.-ից իր կարիերայի ընթացքում Դավթյանը զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ ԶՈՒ ստորաբաժանումներում, իսկ 2006թ.-ին նշանակում ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ, իսկ 2018թ.-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: -0-