Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»

24.07.2025, 10:30
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված հուլիսի 24-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը, նշում են ընկերությունից։

Ընկերությունից նաև հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: