Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի ԱԺ ոչ կոալիցիոն ուժերն ընդունել են խոսնակի` տրանսպորտային խնդիրների շուրջ լսումներ կազմակերպելու առաջարկությունը

25.03.2014, 14:22
Հայաստանի Ազգային ժողովի ոչ կոալիցիոն ուժերն ընդունել են խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի` տրանսպորտային խնդիրները քննարկելու համար խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկությունը, երեքշաբթի խորհրդարանի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Հայաստանի ԱԺ ոչ կոալիցիոն ուժերն ընդունել են խոսնակի` տրանսպորտային խնդիրների շուրջ լսումներ կազմակերպելու առաջարկությունը
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի ոչ կոալիցիոն ուժերն ընդունել են խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի` տրանսպորտային խնդիրները քննարկելու համար խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկությունը, երեքշաբթի խորհրդարանի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Հայաստանի խորհրդարանի ոչ կոալիցիոն խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսը և ՀՅԴ–ն, երկուշաբթի տրանսպորտային ոլորտի մի շարք հարցերի քննարկման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկ են ներկայացրել։

Ինչպես նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հանձնաժողովը պետք է դիտարկի 2012-2013 թվականներին արագաչափերի, վճարովի կայանատեղիների կազմակերպման, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացման, ԱՊՊԱ–ի կիրառման հետ կապված հարցեր։

«Խորհրդարանական չորս խմբակցություններ բազմիցս բարձրացրել են այս հարցերը, սակայն կառավարությունը դրանք անպատասխան է թողել։ Մեր նպատակն է` ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կդիտարկի վերոնշյալ խնդիրները»,– ասաց Հակոբյանը։

Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր հերթին առաջարկել է պատգամավորների անունից պատասխանատու մարմիններին հղել հարցեր` նախատեսված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի քննարկման համար։

«Հենց ստանանք բոլոր հարցերի պատասխանները, լսումներ կկազմակերպենք։ Ես կապահովեմ բոլոր պատասխանատու մարմինների ղեկավարների ներկայությունը։ Առաջարկում եմ օգտվել այս առաջարկից և հանձնաժողովի փոխարեն լսումներ կազմակերպել»,– ավելացրեց նա։

Ոչ կոալիցիոն ուժերի առաջարկով, ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման քվեարկությունը հետաձգվել է մինչև հաջորդ քառօրյա, որը մեկնարկում է ապրիլի 28–ին։ -0