Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Եթե օտարերկրացիները թանկարժեք իրեր գնեն Հայաստանում, ապա նրանց կվերադարձվի ԱԱՀ գումարը

12.12.2013, 13:57
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում ընդունեց, որի համաձայն արտասահմանցի քաղաքացիներին կվերադարձվեն ԱԱՀ գումարները, եթե նրան թանկարժեք իրեր գնեն Հայաստանում։
Եթե օտարերկրացիները թանկարժեք իրեր գնեն Հայաստանում, ապա նրանց կվերադարձվի ԱԱՀ գումարը
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում ընդունեց, որի համաձայն արտասահմանցի քաղաքացիներին կվերադարձվեն ԱԱՀ գումարները, եթե նրան թանկարժեք իրեր գնեն Հայաստանում։

Ինչպես որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, արտասահմանցի քաղաքացիներին կվերադարձնեն ԱԱՀ գումարը` մեկ օրվա ընթացքում միևնույն սուբյեկտից 100 հազար դրամից ավել գումարի ապրանք գնելու դեպքում։

Արտոնությունը չի տարածվում սննդամթերքի, ծխախոտի, դեղորայքի և արվեստի առարկաների, ինչպես նաև ավտոմեքենայի և դրանց պահեստամասերի վրա։

Գնված ապրանքների ԱԱՀ գումարը հետ վերադարձնելու հնարավորություն ստանալու համար, Հայաստանից մեկնելիս անհրաժեշտ է ապրանքի գնումը հավաստիացնող փաստաթուղթ (դրամարկղային անդորրագիր, դրամարկղային օրդեր կամ բանկային տեղեկագիր) ներկայացնել։

ԱԱՀ–ն վերադարձնելու գումարները դուրս են գրվում իրական ժամանակում` համակարգիչների կամ վերահսկիչ դրամարկղային սարքերի օգնությամբ։

ԱԱՀ–ն հնարավոր կլինի վերադարձնել կամ մաքսային կետերի մասնագիտացված գրասենյակներում, կամ դրանց բացակայության դեպքում` գրավոր դիմումի միջոցով։ –0–