Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Երևանը 46 երկրներից 37–րդն է Եվրոպայի ամենաառողջ մայրաքաղաքների վարկանիշում

01.02.2020, 13:45
Երևանը 46 երկրներից 37–րդն է Եվրոպայի ամենաառողջ մայրաքաղաքների վարկանիշում
Երևանը 46 երկրներից 37–րդն է Եվրոպայի ամենաառողջ մայրաքաղաքների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. Երևանը զբաղեցրել է 37–րդ տեղը Եվրոպայի ամենաառողջ մայրաքաղաքների վարկանիշում։ Վարկանիշը կազմվել է  Treated.com բրիտանական կայքի կողմից։

Ցուցակում Հայաստանն առաջ է անցել Անկարայից (42–րդ տեղը), Թբիլիսիից (41) և Բաքվից (46)։

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել 10 պայմաններ` սպորտի հասանելիությունը, կյանքի տևողությունը, կյանքի որակը, օդը և ջուրը, առողջապահության համար ծախսերը, մրգի և բանջարեղենի գինը, ածխածնի ծավալը, բնակչության թիվը, ովքեր աշխատանքի են գնում ոտքով կամ հեծանվով, ինչպես նաև կանաչ ծառատունկների որակը։

Հեղինակավոր Numbeo, HPI ThinkTank, World Population Review, World Bank Group և  Index Mundi աղբյուրների հիման վրա կազմված վարկանիշում ներառվել են 46 եվրոպական մայրաքաղաքներ։

Առաջատար դիրքում են Կոպենհագենը, Բեռնը և Հելսինկին։ –0–