Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Երևանում մեկ մարդ հոսպիտալացվել է սիբիրյան խոցի կասկածով

22.10.2012, 12:49
Երևանում մեկ մարդ հոսպիտալացվել է սիբիրյան խոցի նմանվող ախտանիշներով, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում մեկ մարդ հոսպիտալացվել է սիբիրյան խոցի նմանվող ախտանիշներով, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին:

«Տվյալ պահին մենք նոր տեղեկատվություն չունենք: Ավելի մանրամասն տեղեկատվություն կստացվի մոտակա ժամերին»,- ասաց նա:

ՀՀ առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 20-ին ահազանգ էր ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ: Ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հիվանդության կասկածով անձանցից կատարվել է նմուշառում լաբորատոր հետազոտությունների համար: Ներկայումս Մարտունիի հիվանդանոցում գտնվում է 21 մարդ՝ սիբիրյան խոցի կասկածով:--0--