Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Երևանում երթուղային տաքսիների ուղեվարձի բարձրացում չի նախատեսվում

05.12.2012, 18:34
Երևանում երթուղային տաքսիների ուղեվարձի բարձրացում չի նախատեսվում, ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը` հերքելով լուրն այն մասին, թե երթուղային տաքսիների ուղեվարձը 200 դրամ է դառնալու։
Երևանում երթուղային տաքսիների ուղեվարձի բարձրացում չի նախատեսվում
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում երթուղային տաքսիների ուղեվարձի բարձրացում չի նախատեսվում, ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը` հերքելով լուրն այն մասին, թե երթուղային տաքսիների ուղեվարձը 200 դրամ է դառնալու։

«Ապատեղեկատվություն է, որը տարածվեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի այն խոսքից հետո, թե տրանսպորտային միջոցների գերբեռնվածության խնդիրը կարող է լուծվել, եթե ուղեվարձի արժեքն ավելացվի։ Սակայն նա չի ասել, թե նման բան կլինի»,– ասաց Սարուխանյանը։

Ավելի վաղ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ասել էր, որ ուղեվարձի ավելացման դեպքում վարորդները կանգնած ուղևորներ չեն տեղափոխի, և երթուղայինների գերբեռնվածության հարցը կլուծվի։
Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն, հասարակական տրանսպորտի երթուղային տաքսիների 39 ուղղություններով երթուղայիններին կփոխարինեն ավտոբուսները։

Այսպիսով 6 համարի երթուղային տաքսուն կփոխարինի 6 համարի ավտոբուսը, 7- 7, 5 – 5, 17 – 48, 18 – 18, 24 – 13, 26 – 49, 28 – 8, 31 – 29, 33 – 10, 36ա – 61, 82 – 42, 43 - 43, 44 – 44, 45 – 46, 51 – 51, 52 – 52, 54ա– 54, 59ա – 59, 61 – 20, 62 - 62, 67 – 67, 72ա– 34, 75 – 68, 76 – 37, 81 – 41, 79 – 9, 86 – 58, 87 – 27, 88 – 57, 89 – 39, 91 – 31, 99 – 56, 100 – 47, 101 – 60, 110 – 50, 111- 11, 123 – 53, 114 – 25։-0-