Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Երևան–Մոսկվա չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

22.01.2013, 17:13
«Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման ծառայության բաժնի աշխատակիցները Երևան-Մոսկվա  չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ են հայտնաբերել, հաղորդում է հանրապետության Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Երևան–Մոսկվա չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման ծառայության բաժնի աշխատակիցները Երևան-Մոսկվա  չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ են հայտնաբերել, հաղորդում է հանրապետության Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` 7,62 մմ տրամաչափի փամփուշտը հայտնաբերվել է դրամապանակում` 30–ամյա տղամարդու անձնական զննման ժամանակ։ Նա բերման է ենթարկվել ոստիկանություն։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն։ –0–