Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Երևանի և Ուֆայի միջև ուղիղ, կանոնավոր չվերթեր կգործարկվեն

09.03.2020, 17:50
Երևանի և Ուֆայի միջև ուղիղ, կանոնավոր չվերթեր կգործարկվեն
Երևանի և Ուֆայի միջև ուղիղ, կանոնավոր չվերթեր կգործարկվեն

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. «Nordwind» ավիաընկերությունը Ուֆա-Երևան-Ուֆա չվերթեր կսկսի իրականացնել 2020թ.-ի ապրիլի 21-ից, հաղորդում է МК-Уфа-ն: 

Ուֆայից Երևան թռիչքները կիրականացվեն երեքշաբթի օրերին Embraer 190 օդանավերով, որոնք նախատեսված են 110 ուղևորների փոխադրման համար: Թռիչքները տևելու են 2,5 ժամ:

Աղբյուրը նշում է, որ Nordwind ավիաընկերությունը հայտարարել է, որ սկսվել է Ուֆայից Երևան թռիչքների տոմսերի վաճառքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը 2019թ.-ի նոյեմբերին Ռոսավիացիայից թույլտվություն է ստացել Ուֆայի և Երևանի միջև միջազգային կանոնավոր չվերթերի իրականացման համար: Դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքների մեկնարկը նախատեսվում էր 2020թ.-ին: -0-