Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանի որոշ փողոցներ մեկ ամիս միակողմանի փակ կլինեն

14.08.2024, 14:04
Երթևեկությունը կիրականացվի հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին
Երևանի որոշ փողոցներ մեկ ամիս միակողմանի փակ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մոսկովյան փողոցի՝ Մոսկովյան փ. – Խանջյան փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ. – Թումանյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- նշված է հաղորդագրության մեջ։