Երևանի կենդանաբանական այգին 2012թ.–ին մոտ 275 հազար այցելու է ունեցել
23.01.2013,
19:28
Երևանի կենդանաբանական այգին 2012 թվականին մոտ 275 հազար այցելու է ունեցել, հայտնեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանի կենդանաբանական այգին 2012 թվականին մոտ 275 հազար այցելու է ունեցել, հայտնեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
«2011 թվականին մեր կենդանաբանական այգի 255 հազար մարդ է այցելել, իսկ 2012 թվականին այցելուների թիվն աճել է մոտ 20 հազարով և կազմել է 275 հազար։ Ընդ որում, 2010 թվականին կենդանաբանական այգի այցելել է ընդամենը 90 հազար մարդ»,– ասաց նա` հույս հայտնելով, որ այդ միտումները կշարունակվեն։
Կենդանաբանական տնօրենի կարծիքով, այցելուների թվի ավելացումը կապված է, նախևառաջ, այն հանգամանքով, որ բարելավվել է կենդանիներին հետևելու պայմանները և ընդլայնվել են կենդանաբանական այգում տրամադրվող ծառայությունները։
Խաչատրյանը հայտնեց, որ կենդանաբանական այգում գործող ժամանցային ատրակցիոններից, բարեկարգ այգիներից և կրպակներից բացի, 2012 թվականից այնտեղ գործում է կրթական կենտրոն, որն այցելուներին է առաջարկում ճանաչողական տարբեր ծրագրեր, էքսկուրսիաներ և թեմատիկ զրույցներ հանրակրթական դպրոցների և գիշերօթիկ դպրոցների աշակերտների հետ, ինչպես նաև ինտելեկտուալ խաղեր և մրցույթներ է անցկացնում։
Տնօրենը նշեց նաև, որ ամռանը կենդանաբանական այգում անցկացվում է բնապահպանության թեմայով ֆիլմերի ցուցադրություն և կենդանիների ցուցադրական կերակրում, անցկացվում են տարբեր նյութերից, մասնավորապես, պլաստիկ շշերից պատրաստած իրերի ցուցահանդեսներ։
Կենդանաբանական այգու նախաձեռնությունների թվում 2012 թվականին տնօրենը հիշատակեց «Զու» մանկապատանեկան ամսագրի հրատարակումը։ Ամսագիրը լույս է տեսնում երկու ամիսը մեկ անգամ։
Խաչատրյանը միաժամանակ նշեց, որ 2013 թվականին կենդանիների համար ծրագրվում է կառուցել նոր վանդակներ, ստեղծել նոր արգելապատնեշներ, իսկ մաշված վանդակները` ամրացնել։
Նա հայտնեց նաև, որ այս տարվա ընթացքում կենդանաբանական այգու տարածքում ծրագրվում է ստեղծել թերապիայի կենտրոն, որտեղ սահմանափակ կարողություններով երեխաներին կտրամադրվեն թերապիայի ծառայություններ` այդ նպատակով հատուկ վարժեցված կենդանիների օգնությամբ։
Ենթադրվում է, որ հետագայում Երևանի կենդանաբանական այգին կվերածվի ժամանակակից կենդանաբանական և բուսաբանական այգու։
«Կիրճ» անվանումով նախագիծը, որը նախաձեռնել է Հայաստանի վայրի բնության պահպանության և մշակութային հիմնադրամը, ենթադրում է նոր այգու ստեղծում, որ շատ ավելի լայն կլինի «կենդանաբանական այգի» սովորական հասկացությունից։ Այն կընդգրկի և այգի, և գիտակրթական կենտրոն և հանգստի գոտի։ -0-