Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Wizz Air-ը գործարկում է Լառնակա–Գյումրի–Լառնակա չվերթը

26.08.2025, 13:43
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն այսուհետ չվերթեր է սպասարկելու դեպի Լառնակա, Կիպրոս
Wizz Air-ը գործարկում է Լառնակա–Գյումրի–Լառնակա չվերթը

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն այսուհետ չվերթեր է սպասարկելու դեպի Լառնակա, Կիպրոս: 

Չվերթերն իրականացնելու է հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան, նշվում է «Շիրակ» օդանավակայանի Facebook–յան էջում։ 

Լառնակա-Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին: 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված: