Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-3

ՎՏԲ Հայաստան բանկը գործարկել է Բանկից հետադարձ զանգի պատվիրումը

06.09.2016, 16:24
ՎՏԲ–Հայաստան Բանկն ընդլայնում է հեռահար ծառայությունների շրջանակը` առաջարկելով հաճախորդներին Բանկից հետադարձ զանգ ստանալու հնարավորություն, ինչն էապես կբարձրացնի Բանկի հետ հաղորդակցման հարմարավետությունը։

ՎՏԲ Հայաստան բանկը գործարկել է Բանկից հետադարձ զանգի պատվիրումը

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկն ընդլայնում է հեռահար ծառայությունների շրջանակը` առաջարկելով հաճախորդներին Բանկից հետադարձ զանգ ստանալու հնարավորություն, ինչն էապես կբարձրացնի Բանկի հետ հաղորդակցման հարմարավետությունը։

Հաճախորդների հեռախոսային սպասարկման գործընթացն առավելագույնս դյուրացնելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է հաճախորդի Բանկից հետադարձ զանգի՝ Call back ծառայությունը: Տվյալ ծառայությունը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին խնայելու միջոցները Բանկ զանգահարելու համար և պատվիրել զանգ Բանկից՝ հաճախորդին հարմար ժամի՝  09:30-19:30 աշխատանքային օրերին և 10:00-17:00՝ շաբաթ օրը: Ծառայությունը հնարավոր է պատվիրել ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից:

Call back ծառայությունից հաճախորդները կարող են օգտվել նաև այն դեպքում, եթե չեն կարողացել զանգահարել Բանկ՝ թողնելով հետադարձ զանգի հայտ Բանկի կայքում, ինչից հետո հեռախոսավարը անմիջապես կկատարի հետադարձ զանգ:

Հետադարձ զանգ պատվիրելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի www.vtb.am կայքը և լրացնել կարճ հայտ, թողնելով զանգ իրակացնացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամարը և զանգի համար Ձեզ հարմար ժամը): -0-