Հայաստանում մայիսի 3–ին առաջին անգամ ոչխարների խուզման փառատոն կանցկացվի
22.04.2014,
16:43
Մայիսի 3–ին ՏաԹևեր ճոպանուղու «Հալիձոր» կայարանի մոտակայքում առաջին անգամ ոչխարների խուզման փառատոն կանցկացվի։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մայիսի 3–ին ՏաԹևեր ճոպանուղու «Հալիձոր» կայարանի մոտակայքում առաջին անգամ ոչխարների խուզման փառատոն կանցկացվի։
Փառատոնի ծրագրում ներառված են պարային և երաժշտական համարներ, ակումբային երաժշտությամբ ընդմիջումներ և անգամ պարի դասեր։
Փառատոնի շրջանակում հատուկ տարածքում տեղադրված կլինեն սննդի և զովացուցիչ ըմպելիքների կետեր, խնջույքի համար նախատեսված տարածքներ, մանկական խաղահրապարակ, կներկայացվեն ազգային ձեռագործության և գորգագործության նմուշներ։
Փառատոնի կազմակերպիչներն են «Տաթևի վերածնունդ» հիմնադրամն ու «Հայրենիքի զարգացման նախաձեռնությունը»։
«Տաթևի վերածնունդի» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի հարավում գտնվող Տաթև վանական համալիրի վերականգնման ծրագիրը։ Նախատեսվում է, որ վանական համալիրի վերակառուցմանն ու ամրապնդմանն ուղղված աշխատանքները կավարտվեն 2017 թ.–ին (վանական համալիրի 111–ամյակի ժամանակ)։
«Տաթևի վերածնունդ» նախագծի նպատակն է բարձրացնել համալիրի նշանակությունը վանական և զբոսաշրջային բաղկացուցիչների համատեղության միջոցով։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 50 մլն դոլար։ Նախագծի նպատակն է տարածաշրջանը դարձնել գրավիչ տուրիստական կենտրոն` բարգավաճող համայնքներով։
Ծրագրի շրջանակում կառուցվել է «ՏաԹևեր» ճոպանուղին, որը բացվել է 2010 թ.–ի հոկտեմբերի 16–ին։ «ՏաԹևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ռեկորդային է ոչ միայն ճոպանուղու երկարությունը (5752մ), այլև նրա շինարարության ժամկետները (10 ամիս)։
Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։—0—