Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Վիգեն Սարգսյանը դժվարացել է նշել օլիգարխների` առաջնագծում ծառայություն անցնող որդիների ճշգրիտ թիվը

21.04.2017, 11:34
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ չգիտի, թե օլիգարխների քանի երեխա է ծառայում առաջնագծում, քանի որ չկա «օլիգարխ» իրավական հասկացություն։

Վիգեն Սարգսյանը դժվարացել է նշել օլիգարխների` առաջնագծում ծառայություն անցնող որդիների ճշգրիտ թիվը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ չգիտի, թե օլիգարխների քանի երեխա է ծառայում առաջնագծում, քանի որ չկա «օլիգարխ» իրավական հասկացություն։

Նա միաժամանակ նշեց, որ հայտարարություններն այն մասին, թե առաջնագծում միայն անապահով շերտերի զորակոչիկներ են ծառայում, չի համապատասխանում իրականությանը։ 

Նախարարն ընդգծեց, որ երբ խոսվում է երկրում առկա աղքատության բարձր մակարդակի մասին, ապա ի սկզբանե պետք է ենթադրել, որ սահմանում պետք է սոցիալապես անապահով շերտերի մեծ թվով զինծառայողներ լինեն։

«Սակայն այսօր առաջնագծում ծառայում են և պատգամավորների, և փոխնախարարների երեխաներ։ Ես չեմ կարող անուններ նշել, քանի որ սա նրանք անձնական գործն է, բայց դա այդպես է»,– ասաց նախարարը։
Նա հիշեցրեց նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցների հանդիպմանը ներկա էին բնակչության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ։

«Այնտեղ էր համալսարանի պրոֆեսորի որդին, ճարտարապետների ընտանիքի ներկայացուցիչ և այլք»,– ասաց նախարարը։ -0-