Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Վաղվանից մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում դասերը կդադարեցվեն. վարչապետ (ՎԻԴԵՈ)

01.03.2020, 16:36
Վաղվանից մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում դասերը կդադարեցվեն. վարչապետ. ՎԻԴԵՈ
Վաղվանից մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում դասերը կդադարեցվեն. վարչապետ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց այն մասին, որ ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով դասերը կդադարեցվեն։

Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 32 մարդ։

«Մենք որոշել ենք տեղափոխել գարնանային արձակուրդները։ Դա մեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ է կատարվում, և այդ տրամաբանության մեջ էլ կկայաացնենք հետագա որոշումները»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ուղիղ վտանգ չկա։-0-