USAID–ն 3.5 մլն դոլար է հատկացրել մանկատների սաներին ընտանիքներ վերադարձնելու ծրագրի շրջանակում
12.09.2014,
14:43
ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամը (UNIСEF) ուրբաթ երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխման հնգամյա ծրագրի իրականացմանն ուղղված համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի կառավարության օժանդակությամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամը (UNIСEF) ուրբաթ երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխման հնգամյա ծրագրի իրականացմանն ուղղված համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի կառավարության օժանդակությամբ։
Ինչպես լրագրողներին հայտնեց UNIСEF–ի ծրագրերի ղեկավար Աննա Հարությունյանը, 3.5 մլն դոլար արժողությամբ ծրագրի հիմնական նպատակը մանկատների և հատուկ կրթական հաստատությունների սաներին ընտանիքներ վերադարձնելու գործընթացին օժանդակելն է։
Ծրագրի շրջանակում հատկացված միջոցները կբաշխվեն UNICEF, World Vision, Safe the Children և «Հույսի կամուրջ» կազմակերպությունների միջև։
Հարությունյանը միաժամանակ նշեց, որ UNIСEF–ի տրամադրած միջոցներով կկատարվեն կադրերի վերապատրաստման աշխատանքներ, ինչպես նաև կանցկացվի ծրագրում ընդգրկված ընտանիքների վերլուծություն և սոցիալական նոր ծառայությունների արժեքի գնահատում։
Հայաստանում USAID առաքելության տնօրեն Կարեն Հիլարդը (Karen Hilliard) հայտնեց, որ ծրագիրը ոչ միայն ուղղված է նրան, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները չհայտնվեն մանկատներում, այլ նաև կրթական ծառայությունների որակի բարելավմանը։
«Ծրագրի նպատակը նաև երեխաներին գիշերօթիկներից ներառական դպրոցներ տեղափոխելն է։ Հույս ունենք, որ այդպիսով յուրաքանչյուր հայ երեխա կկարողանա մեծանալ ընտանիքում և կրթություն ստանալ»,– ասաց Հիլարդը։
Նա դրական գնահատեց Հայաստանի կառավարության ջանքերը` երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխման ուղղությամբ։
UNIСEF–ի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը կարևորեց ծրագիրը երեխաների խնամքի և պաշտպանության գործում։ Նա նշեց, որ թեև Հայաստանի երեխաների մոտ 10 տոկոսն է մանկատներում, և այդ երեխաների մեծամասնությունը որբ չէ, անհրաժեշտ է անել հնարավորինը` այդ երեխաներին ընտանիքում մեծանալու հնարավորություն տալու նպատակով։
«Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխայի գտնվելը մանկատանը կամ խնամքի կենտրոնում ազդում է նրա զարգացման և դաստիարակության վրա։ Դրանով է պայմանավորված երեխային ընտանիք վերադարձնելու կարևորությունը։ Գերակայությունը տրվում է կենսաբանական ընտանիքին, այնուհետև այլընտրանքային տարբերակներին, օրինակ, խնամակալությունը և որդեգրումը»,– ասաց Արենսը։
Այլընտրանքային տարբերակ են համարվում նաև ցերեկային խնամակալության կենտրոնները, երկարօրյա դպրոցները, ներառական դպրոցները։
«Մենք պետք է աջակցենք ընտանիքներին, որպեսզի նրանք երեխաներին թողնեն ընտանիքում, քանի որ UNIСEF–ի կարևորագույն մանդատն այն է, որ երեխան մեծանա և դաստիարակվի ընտանիքում և դառնա հասարակության արժանի անդամ»,– ասաց Արենսը։
Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրականացրած հետազոտության` Հայաստանում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 42 պետական և ոչ պետական հաստատություններում կա մոտ 4500 երեխա: Նրանք բնակվում են երեք տեսակի հաստատություններում`մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ և հատուկ դպրոցներ: Այս երեխաների 97%–ը սոցիալապես անապահով ընտանիքներից են և ունեն առնվազն մեկ ծնող:-0-