Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Յունիբանկի սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%–ով

15.02.2019, 12:18
Յունիբանկի «վարկային կոնվեյերը» 2018թ.-ին մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 470 000 հայտ:        
Յունիբանկի  սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%–ով

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի «վարկային կոնվեյերը» 2018թ.-ին մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 470 000 հայտ:        

Նշված ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 18%-ով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։  


Յունիբանկում գործում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության  «վարկային         կոնվեյերը»:

CRM համակարգը հնարավորություն է տալիս բացառել մարդկային գործոնը և պատասխանը հաճախորդին         տրամադրել 1 րոպեում: 

«Հաճախորդի  համար կարևոր է, որպեսզի սպառողական հայտի ուսումնասիրման ժամկետը շատ կարճ լինի, իսկ վարկի  պայմանները` մատչելի: Յունիբանկն ունի անհրաժեշտ տեխնոլոգիան և ենթակառուցվածքը         սպառողական  վարկավորման հետագա արդյունավետ զարգացման    համար: 2018թ.-ի արդյունքներով, Յունիբանկի մասնաբաժինը POS վարկավորման շուկայում կազմում է 40%», - նշեց Յունիբանկի մանրածախ         բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: 

Յունիբանկը սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից է:

Ընկերությունից հայտնում են, որ 2018թվականին բանկի տրամադրած անգրավ սպառողական վարկերի ծավալը կազմել է 45 մլրդ դրամ: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–