Թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվել է 150 հա համայնքապատկան անտառային ծածկույթ
02.11.2020,
18:50
Թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվել է 150 հա համայնքապատկան անտառային ծածկույթ
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք: Այս մասին, ըստ Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում կատարված գրառման, հայտնել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը։
Նշվում է, որ թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։
«Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-