Ցածր ջերմային ֆոնը նպաստել և նպաստում է պտղատուների ուշ ծաղկմանը․ Սուրենյան
Այսօր,
13:38
Ցրտահարություններ չենք ունեցել և առաջիկա օրերին չենք ունենալու, հայտնել է Սուրենյանը
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Արարատյան դաշտում, Տավուշի ցածրադիր գոտիներում, Սյունիքի ցածրադիր գոտիներում, որտեղ առկա է վեգետացիոն պրոցես, ցրտահարումներ չեն գրանցվել, և առաջիկա օրերեին չեն լինի։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Գյուղատնտեսության առումով պրոցեսը լիովին բարենպաստ է, ցածր ջերմային ֆոնը նպաստեց և նպաստում է պտղատուների ուշ ծաղկմանը», – ասաց Սուրենյանը։