Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Տրանսպորտի նախարարությունը պարզաբանել է աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ տարածված լուրերը

11.10.2017, 16:39
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվության  տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանում է աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործման վերաբերյալ լուրերը։

Տրանսպորտի նախարարությունը պարզաբանել է աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ տարածված լուրերը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանում է աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործման վերաբերյալ լուրերը։

Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա։

Վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին: 

Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար: 

«Ընդ որում` այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացրած առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց և ամփոփումներից հետո սահմանված կարգով կներկայացվեն թե՛ հասարակությանը և թե՛ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին», – հայտնում են նախարարությունից: -0-