Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Transavia ավիաընկերությունը մեկնարկում է Փարիզ- Երևան- Փարիզ չվերթեր

31.03.2022, 15:09
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ
Transavia ավիաընկերությունը մեկնարկում է Փարիզ- Երևան- Փարիզ չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./ԱՌԿԱ/. Transavia ավիաընկերությունը թվականի ապրիլի 23-ից մեկնարկելու է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթեր, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: 

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: 

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com

կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-