Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի

03.05.2019, 12:49
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համար ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի:
Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համար ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Երևանի քաղաքապետարանից նաև նշում են, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար 0,5 % է նախատեսվում պայմանագրի գումարից:–0–