Ճարտարապետների միության ղեկավարն անընդունելի է համարում թատրոնի շենքի կառուցումը Երևանի գլխավոր պողոտայում
06.08.2012,
17:51
«Համազգային» թատրոնի շենքի կառուցումը Երևանի գլխավոր պողոտայում անընդունելի է, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Համազգային» թատրոնի շենքի կառուցումը Երևանի գլխավոր պողոտայում անընդունելի է, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը։
«Գլխավոր պողոտան հանրային տարածք է, որտեղ Գլխավոր հատակագծով կանաչ գոտի է նախատեսված, և Գլխավոր պողոտայի շատրվանների տեղում շենքի կառուցումը կհակասի հաստատված նախագծին»,– ասաց Մինասյանը` մեկնաբանելով թատրոնի շենքի կառուցման համար տարածքի հատկացման հարցը։
Բացի այդ, Մինասյանի խոսքով, Գլխավոր հատակագծի համաձայն, Երևանի Գլխավոր պողոտան հետագայում պետք է հատվի Հրազդանի թունելով անցնող մետրոպոլիտենի նոր գծով, և թատրոնի շենքի կառուցումը կխոչընդոտի այդ գործընթացին։
«Շատրվանների տեղում թատրոնի շենքի կառուցման համար պետք է նաև մի մեծ փոս փորել` հիմքի կայունության ապահովման նպատակով, և դա արդեն հետագայում մետրոյի գծի անցկացման խոչընդոտ կդառնա»,– ասաց ճարտարապետը։
Ըստ նրա, Երևանում կարելի է նաև այլ հարմար տարբերակներ գտնել շենքի համար, որոնք չեն խանգարի Գլխավոր հատակագծին։
Երևանի հինգերորդ գլխավոր հատակագիծը Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է 2005 թվականին, իսկ դրա իրագործումը նախատեսված է ավարտել մինչև 2020 թվականը։ Մասնավորապես, գլխավոր հատակագծի շրջանակներում նախատեսված է կանաչ գոտիների ավելացումը քաղաքում, երկու նոր ` Հյուսիսային և Գլխավոր պողոտաների, այլընտրանքային ճանապարհների կառուցումը, ինչպես նաև Երևանի համայնքների գոտիավորումը։
«Համազգային» թատրոնը հիմնվել է 1991 թվականին, 20–ամյա գործունեության ընթացքում զրկված է եղել սեփական շենքից, և ղեկավարությունը ստիպված է եղել ներկայացումներ բեմադրել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ -0-