Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

«ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ուղևորափոխադրումներ չի իրականացնի

04.03.2013, 18:02
«ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ուղևորափոխադրումներ չի իրականացնի, տեղեկացնում են ճոպանուղու մամուլի ծառայությունից։
«ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ուղևորափոխադրումներ չի իրականացնի
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. «ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ուղևորափոխադրումներ չի իրականացնի, տեղեկացնում են ճոպանուղու մամուլի ծառայությունից։

Այդ ընթացքում ավստրիա-շվեյցարական Doppelmayr-Garaventa ընկերության մասնագետները ճոպանուղում կիրականացնեն էլեկտրոնային և մեխանիկական համակարգերի տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներ:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ճոպանուղին պատրաստվում է ամենօրյա շահագործումը վերսկսելուն: Ճոպանուղու տնօրինությունը իր ներողամտությունն է հայցում այցելուներին պատճառած անհարմարության համար:
«ՏաԹևեր» աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին գործարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին՝ հարյուրավոր հյուրերի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ։

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վանքը կազմում է 11 րոպե։  

Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել՝ պաշտոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու կարգավիճակը։–0–