Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Տասնհինգ սիրիահայ է աշխատանքի ընդունվել ՀՀ առողջապահության համակարգում

26.12.2012, 13:35
Տասնհինգ սիրիահայ է արդեն աշխատանքի ընդունվել ՀՀ առողջապահության համակարգում, չորեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Տասնհինգ սիրիահայ է աշխատանքի ընդունվել ՀՀ առողջապահության համակարգում
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Տասնհինգ սիրիահայ է արդեն աշխատանքի ընդունվել ՀՀ առողջապահության համակարգում, չորեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

Ըստ նրա` նրանց կեսն աշխատում է երկրի մարզերում։ «Նման մասնագետներ կան և Ստեփանավանում, և Թալինում։ Նրանք հաջողությամբ են իրականացնում իրենց աշխատանքային գործունեությունը»,– ասաց նախարարը։

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի մարզերը բժշկական կադրերով ապահովելու խնդիրը դեռ առկա է։

«Եթե Երևանում 10 հազար մարդուն բաժին է հասնում 86 բժիշկ, ապա մարզերում այդ թվիը կազմում է 17,7»,– ասաց նախարարը։
Նա ավելացրեց, որ մարզերում թափուր է մնում 259 հաստիքային միավոր,  հիմնականում խոսքը վերաբերում է անեսթեզիոլոգներին, մանկաբույժներին, նյարդաբաններին, շտապօգնության բժիշկներին, գինեկոլոգ-մանկաբարձներին։

«Այս տարվա սեպտեմբերին մեզ հաջողվեց շրջանավարտների թվից  25 մասնագետ ուղարկել մարզեր... Մարզեր գործուղվել են նաև 29 բժիշկներ` հիմնականում մեկից մինչև երեք ամիս ժամկետով»,– տեղեկացրեց Դումանյանը։

Նա նշեց, որ կադրերի խնդրի լուծման ճանապարհներից մեկը տեղերի քանակի ավելացումն է` Երևանի պետական բժշկական համալսարանի պետպատվերի շրջանակներում, այն ապագա բժիշկների համար, ովքեր հետագայում աշխատելու են հանրապետության մարզերում։ –0–