Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17.03.2026, 10:47
Այս մայրուղով Վրաստանում անցնում է Հայաստանից Ռուսաստան տանող միակ ցամաքային երթուղին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/ԱՌԿԱ/․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այս մայրուղով Վրաստանում անցնում է Հայաստանից Ռուսաստան տանող միակ ցամաքային երթուղին:

«Վերին Լարս» անցակետի փակման մասին հայտնում է նաև ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը՝ որպես պատճառ նշելով անբարենպաստ եղանակային պայմանները:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով արգելված է երթևեկությունը Վլադիկավկազ — Լարս բնակավայր հատվածում՝ Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ», — հայտարարել են գերատեսչությունում:

ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունից հայտնել են, որ անցակետով երթևեկությունը կվերականգնվի եղանակային պայմանների կարգավորումից հետո, և վարորդներին հորդորել են հաշվի առնել իրավիճակը ուղևորությունները պլանավորելիս: