Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Ստավրոպոլն ավիահաղորդակցություն կհաստատի Երևանի հետ

21.02.2017, 12:46
«Ստավրոպոլ» միջազգային օդանավակայանը ծրագրում է ավիահաղորդակցություն հաստատել Հայաստանի մայրաքաղաքի հետ։

Ստավրոպոլն ավիահաղորդակցություն կհաստատի Երևանի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ստավրոպոլ» միջազգային օդանավակայանը ծրագրում է ավիահաղորդակցություն հաստատել Հայաստանի մայրաքաղաքի հետ։

Ինչպես հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ապալկովը լրագրողներին, ենթադրվում է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը չորս ուղղություններով։

«Ծրագրվում է երթուղային ցանցերի զարգացումը Ստավրոպոլի օդանավակայանից` կանոնավոր չվերթեր դեպի Երևան (Հայաստան) և Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաև չվերթեր ամռանը Սիմֆերոպոլ և Սալոնիկ»,– Ապալկովի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքսը»։ Նա պարզաբանել է, որ նոր չվերթերը կսկսեն իրականացվել 2017 թվականի մայիս–հունիսին։ -0-