Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ

28.07.2025, 13:02
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրքի գրավվման մասին լուրերը
Սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրքի գրավվման մասին լուրերը։ 

«Ի պատասխան ԶԼՄ հարցումների, մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը», – նշել է Թորոսյանը։