Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խստացնում է արտադրանքի պիտանելիության ժամկետի հսկողությունը

18.05.2012, 17:11
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խստացնում է շուկայում առկա արտադրանքի պիտանելիության ժամկետի հսկողությունը, ուրբաթ լրագրողներին ասաց Աբրամ Բախչագուլյանը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խստացնում է արտադրանքի պիտանելիության ժամկետի հսկողությունը
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խստացնում է շուկայում առկա արտադրանքի պիտանելիության ժամկետի հսկողությունը, ուրբաթ լրագրողներին ասաց Աբրամ Բախչագուլյանը:

«Սխալ մակնշումն ու կասկածելի արտադրանքը կհանվի վաճառքից, և միայն մանրակրկիտ լաբորատոր փորձաքննություններից և բոլոր խախտումների վերացումից հետո արտադրանքը կրկին կարող է շուկա մտնել: Չի բացառվում, որ նույն արտադրանքը կարող է կրկնակի ստուգում անցնել տարբեր լաբորատորիաներում»,- ասաց Բախչագուլյանը:

Նրա խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փորձնական ծրագիր է գործարկել, որը թեստավորումից հետո կհաստատվի կառավարության կողմից:

Արտադրանքը կբաժանվի ռիսկի բարձր, միջին և ցածր մակարդակի: Բարձր ռիսկայնության արտադրանքի պլանայինն ստուգումները կանցկացվեն տարեկան մեկ անգամ, միջին ռիսկինը՝ երկու տարին մեկ անգամ, իսկ ցածրինը՝ երեք քարին մեկ անգամ:
Բարձր ռիսկայնության արտադրանք են համարվում հավկիթը, մսամթերքը, մանկական սնունդը:

Ծառայության պետը նշեց, որ խիստ հսկողության տակ կլինեն նաև հենց լաբորատորիաները: Արտադրանքը կստուգվի նաև գենետիկորեն փոփոխված օրգանիզմների առկայությունը:

Բախչագուլյանը հայտնեց, որ 2012 թվականից սկսած սպառողները կարող են գրանցել արտադրանքի պայմանական նշագիրը snund.am կայքում և տեսնել դրա պիտանելիության իրական ժամկետը: Նա նշեց, որ կայքում հրապարկված տվյալները կվերաբերեն բացառապես 2012 թվականին:--0-