Շուրջ 32 ժամ գազ չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Վանաձորի և Լոռու մարզի մի շարք հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Շուրջ 32 ժամ գազ չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Վանաձորի և Լոռու մարզի մի շարք հասցեներում։
Ինչպես հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ, Գ-1, Լուկաշին թաղամասերի, Տիչինայի փողոցի թիվ 140-ից մինչև վերջնամաս առանձնատների, Ամառանոցային 1-ին տարածքի առանձնատների, Օհանովի փողոցի թիվ 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 24 բազմաբնակարան շենքերի, Անդրանիկի փողոցի թիվ 24, 26, 28, 30 բազմաբնակարան շենքերի, Շերամի փողոցի թիվ 53, 55, 57 բազմաբնակարան շենքերի, «Խճաքար», «Ռոբել», «Մուլտի Լեոն-3» ԱԳԼՃԿ-ների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի ՔՇՀ-3 թիվ 69-ից 78 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վահագնի բանակավայրի գազասպառողների գազամատակարարումը։