Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերը կբարձրացվեն

16.01.2026, 10:40
Ատեղծվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն, ինչը կիրականացվի 2026թ. առաջին կիսամյակում
Շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերը կբարձրացվեն

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետի կողմից հրավիրված միջգերատեսչական խորհրդակցության արդյունքում որոշվել է ավելացնել պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Facebook–յան իր էջում։

Որոշման արդյունքում ստեղծվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն, ինչը կիրականացվի 2026թ. առաջին կիսամյակում։