Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Շոկոլադի և լավաշի հայաստանյան շուկայում խախտումներ են բացահայտվել

08.02.2019, 18:48
Շոկոլադի և լավաշի հայաստանյան շուկայում խախտումներ են բացահայտվել։
Շոկոլադի և լավաշի հայաստանյան շուկայում խախտումներ են բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Քաղաքացների ահազանգերի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ և իրացման շուկայում հայտնաբերել «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը, հաղորդում են գերատեսչության մամուլի ծառայությունից։ 

Հայտնաբերվել է նաև փաթեթավորված լավաշ առանց որևէ մակնշման (արտադրող, բաղադրություն, թխելու օր, պահման ժամկետ և այլն): 

Թե շոկոլադների, թե լավաշի իրացումը կասեցվել է: 

«ՍԱՏՄ մասնագետները շարունակում են աշխատանքները նշված շոկոլադները ներմուծողին և լավաշն արտադրողին հայտնաբերելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–