Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Սևանի մակարդակը բարձրացել է. վարչապետ

08.08.2019, 19:10
Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սեւանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով:
Սևանի մակարդակը բարձրացել է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սեւանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով:

Այսինքն՝ այսքան ջուր խնայվել է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավալյալ ջրառ իրականացնել Սևանից»,– գրել է նա, ավելացնելով, որ նման հույսեր են ներշնչում եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները:

«Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել»,– ասել է նա։

Միաժամանակ, վարչապետի խոսքով, Սևանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով: -0-