Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Սաթի Սպիվակովան բարեգործական այցով Երևանում. ներկայացումներ և բարեգործական ընթրիք «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի օգտին

12.09.2025, 12:03
Դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան երկօրյա մշակութաբարեգործական ծրագրով կայցելի Երևան՝ ի աջակցություն «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի, որն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին
Սաթի Սպիվակովան բարեգործական այցով Երևանում. ներկայացումներ և բարեգործական ընթրիք «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի օգտին

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան երկօրյա մշակութաբարեգործական ծրագրով կայցելի Երևան՝ ի աջակցություն «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի, որն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին։

Այցը կազմակերպվել է տիկին Սպիվակովայի անձնական նախաձեռնությամբ՝ հիմնադրամի տարիների բարեկամ և նվիրատու GPMgold ընկերության աջակցությամբ։

Անցյալ տարվա ապրիլին Սաթի Սպիվակովան առաջին անգամ Երևանում ներկայացրեց Ազգերի թատրոնի «Դեղձանիկը . Մարիա Կալասի վերջին երեք օրերը» ներկայացումը: Այդ ժամանակ նա նաև ընդունեց «Սիթի օֆ Սմայլ » հիմնադրամի Բարի Կամքի դեսպան դառնալու առաջարկը։ Ներկայիս այցը այդ առաքելության շարունակությունն է։

Сати Спивакова

Սեպտեմբերի 19-ին Մհեր Մկրտչյանի Արտիստիկ թատրոնի բեմում կցուցադրվի Մոսկվայի Ազգերի թատրոնի «Տուրգենև. Սիրո մետաֆիզիկան» (ռեժիսոր՝ Դ. Սերդյուկ) երկու ներկայացում։ Իվան Տուրգենևի և Պոլինա Վիարդոյի նամակագրության վրա հիմնված նրբագեղ գրական-երաժշտական կոմպոզիցիա է, որը ուղեկցվում է Շոպենի, Սաթիի, Շվարցի և Դեսյատնիկովի երաժշտությամբ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Սաթի Սպիվակովան և Վլադիմիր Կոշևոյը։ Ցուցադրություններից ստացված ամբողջ հասույթը կուղղվի «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին։

Сати Спивакова

Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանության հովանու ներքո կանցկացվի բարեգործական ընթրիք։ Միջոցառման նպատակն է ևս մեկ անգամ հրավիրել հասարակության ուշադրությունը երեխաների օնկոլոգիական հիվանդությունների խնդրին՝ ընդգծելով «Սիթի օֆ Սմայլ» հիմնդարամի կարևոր առաքելությունը։

Сати Спивакова

Կազմակերպիչները վստահ են. հումանիզմն ու գթասրտությունը մշակույթի անբաժանելի մասն են կազմում։