Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Red Wings-ը մեկնարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթեր

29.03.2022, 19:18
Չվերթերն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ
Red Wings-ը մեկնարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./ԱՌԿԱ/. Red Wings ավիաընկերությունը մեկնարկել է Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթեր, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով Նիժնի Նովգորոդի Վ.Պ. Չկալովի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ սա առաջին կանոնավոր միջազգային ուղղությունն է Պրիվոլժեի դաշնային օկրուգի մայրաքաղաքից:

«Առաջին չվերթն իրականացվել է մարտի 28-ին, այն գրեթե 100%-ով ծանրաբեռնված է եղել՝ 93 ուղևոր: Թռիչքներն իրականացվում են SSJ100 ժամանակակից ռուսական օդանավերով, որոնք ունեն 100 նստատեղ», - նշել են մամուլի ծառայությունից:

Չվերթերն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ երկուշաբթի օրերին: Նիժնի Նովգորոդից չվերթն իրականացվելու է  տեղական ժամանակով 09:50-ին, վայրէջքը նախատեսված է տեղական ժամանակով 14:35-ին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդանավը կմեկնի եղական ժամանակով 15:30-ին, Նիժնի Նովգորոդում վայրէջը նախատեսված է տեղական ժամանակով 17:55-ին:

Տոմսերի վաճառքը բաց է մինչև 2022թ.-ի մայիսի 30-ը:-0-