Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՌԴ կառավարությունը կքննարկի Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների պարտադիր հաշվառումը վերացնելու հարցը

10.07.2014, 12:15
ՌԴ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ կքննարկի ՀՀ կառավարության հետ՝ 30 օրվա ընթացքում Հայաստանի կամ Ռուսաստանի տարածքում երկու երկրների քաղաքացիների պարտադիր հաշվառումը վերացնելու մասին համաձայնագրի ստորագրման հարցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը:
ՌԴ կառավարությունը կքննարկի Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների պարտադիր հաշվառումը վերացնելու հարցը
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ կքննարկի ՀՀ կառավարության հետ՝ 30 օրվա ընթացքում Հայաստանի կամ Ռուսաստանի տարածքում երկու երկրների քաղաքացիների պարտադիր հաշվառումը վերացնելու մասին համաձայնագրի ստորագրման հարցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը:

«Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց միգրացիոն հաշվառման մասին» դաշնային օրենքի համաձայն՝ Ռուսաստանում ժամանակավոր գտնվող օտարերկրյա քաղաքացին պարտավոր է հաշվառում անցնել գտնվելու վայրում երկիր մուտք գործելուց հետո 7 աշխատանքային օրում:

«Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացու և Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացու 30 օրից ավել գտնվելու դեպքում նշված քաղաքացիները պարտավոր են հաշվառում անցնել համապատասխան մարմիններում», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-