Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

ՌԴ-ից դեպի Հայաստան թռիչքները կիրականացվեն բացառապես Մոսկվայից

23.03.2020, 15:39
ՌԴ-ից դեպի Հայաստան թռիչքները կիրականացվեն բացառապես Մոսկվայից
ՌԴ-ից դեպի Հայաստան թռիչքները կիրականացվեն բացառապես Մոսկվայից

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./ԱՌԿԱ/. Ռուսաստանից դեպի Հայաստան(Երևան) թռիչքները իրականացվելու են բացառապես Մոսկվայից: Այս մասին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը՝ հղում անելով Ռոսավիացիային:

«Մարտի 23-ից Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է նախատեսում ՌԴ-ի տարածքից արտասահմանյան երկրներ օդային ուղևորափոխադրումների համար: Բացառություն են կազմում Մոսկվայից դեպի արտասահմանյան երկրների մայրաքաղաքներ և խոշոր քաղաքներ իրականացվող թռիչքները»,- նշվում է Facebook-յան էջում տարածված հաղորդագրության մեջ: 


Ռուսաստանը ընդլայնել է միջազգային թռիչքների սահմանափակումները COVID-19-ի տարածման ֆոնին: Բացառություններ են նախատեսված Մոսկվայից արտերկրյա պետությունների մայրաքաղաքներ իրականացվող կանոնավոր չվերթերի համար, այդ թվում Թուրքիա (Ստամբուլ), Թաիլանդ (Բանգկոկ), Ճապոնիա (Տոկիո) և մի շարք այլ երկրներ. ընդհանուր առմամբ ցուցակում ներառված են մոտ 150 քաղաքներ: Նույնպես կշարունակվեն Մոսկվայից դեպի այդ երկրներ և այդ երկներից դեպի Մոսկվա թռիչքները՝ քաղաքացիներին իրենց հայրենիք տեղափոխելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվեծ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով:

Ներկա դրությամբ Հայաստանում հաստատվել է վարակման 194 դեպք, կա 2 առողջացած: -0-