Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Քրեական գործ է հարուցվել Սպիտակի քաղաքապետի նկատմամբ

11.07.2013, 11:59
Լոռու մարզի դատախազությունում տեղի բնակչի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ, հինգշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։
Քրեական գործ է հարուցվել Սպիտակի քաղաքապետի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լոռու մարզի դատախազությունում տեղի բնակչի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ, հինգշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

«Սպիտակի բնակիչը հայտնել է, որ քաղաքապետը ծեծի է ենթարկել իրեն։ Փաստերի ստուգման քննչական միջոցառումների անցկացման համար քրեական գործ է հարուցվել Հայաստանի ՔՕ 118–րդ հոդվածով (ծեծի ենթարկելը)»,– ասաց նա։

Նրա խոսքով, գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։
 
Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները հայտնել էին, որ ծեծի մասին դիմում է ներկայացրել Լոռու մարզի 71–ամյա բնակիչ Լևիկ Մարյանը։ Դիմումի համաձայն, վեճի ժամանակ նա մի քանի հարված է ստացել։ -0-