Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել․ ԱԻՊԾ

28.10.2020, 11:30
Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել
Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել․ ԱԻՊԾ
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։

Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։

«Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-