Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

ՔԱԳՎ պետը կազատվի պաշտոնից

07.06.2016, 14:30
Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության  (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնանկության հարցը լուծված է, գրում է «Հրապարակ» թերթը:

ՔԱԳՎ պետը կազատվի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության  (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնանկության հարցը լուծված է, գրում է «Հրապարակ» թերթը:

Ինչպես նշում է թերթը, չնայած պաշտոնական հերքմանը, 12 տարվա պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկության հարցը վճռված է:

«Ամենայն հավանականությամբ, մոտ օրերին կհայտարարվի այդ մասին: Նոր պետ, հավանաբար, կդառնա էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, ով ավիացիոն ոլորտն էր վերահսկում», - նշվում է պարբերականում։ 


Շաբաթ օրը թերթը գրել էր, որ Մովսիսյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալում, մասնավորապես,  գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերությանն արտոնագիր տրամադրելու հարցում ՔԱԳՎ-ում խոչընդոտներ ստեղծելու մասով։ Թերթը, մասնավորապես, նշում է, որ ՔԱԳՎ–ում ավիաընկերության ներկայացուցիչներից կաշառք են պահանջել, և լուրերը հասել են Բաղրամյան 26 (Հայաստանի նախագահի նստավայր. խմբ.): -0-